Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ ամերիկացի համանախագահը քննադատում է սահմանային բախումները


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում երեկ տեղի ունեցած միջադեպին:

«Լեռնային Ղարաբաղում բախումների վերսկսումը ողբերգություն է և խախտում է հրադադարը: Մինչ կողմերը մեղադրում են մեկմեկու, տեղի ունեցածը վտանգում է ղարաբաղյան խաղաղ բանակցային գործընթացը», - նշել է Ուորլիքը:

Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հաղորդմամբ, երեկ առավոտյան ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա, ինչի հետևանքով երեք հայ զինծառայող զոհվել էր, ևս չորսը վիրավորվել։

ՊԲ-ից հաղորդել են, որ շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին փախուստի դիմել, այնուհետև հետապնդելով վերջինիս, ամբողջությամբ ոչնչացրել խմբին իրենց դիրքերի մատույցներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG