Եվրամիության պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ պայմանավորվելու են Ուկրաինայի արևելքում հրադադարի մասին Մինսկում կնքված համաձայնագրի դրույթների իրագործմամբ: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Եվրամիության առաջնորդները մարտի 19-ին Բրյուսելում կայացած համաժողովում որոշել են պատժամիջոցները «հստակորեն կապել Մինսկի համաձայնագրի իրագործման հետ՝ հիշելով այն մասին, որ համաձայնագրի դրույթները պետք է իրագործված լինեն մինչև 2015-ի ավարտը»:
Նա նաև հայտարարել է, թե Բրյուսելը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ավելի խստացնել պատժամիջոցները: