Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ, անկուսակցական պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ Ֆեյսբուքի սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է, որ սկսվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորման գործընթացը:
«Առաջին անգամ եմ պատրաստվում անդամագրվել որևէ կուսակցության. սա իսկապես պատասխանատու պահ է: Մեզ բարի երթ»,-գրել է Փաշինյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհուրդն էլ հայտարարել է, որ ձևավորվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբ: