Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մահմեդական Ամանորի` Նովրուզի կապակցությամբ այսօր ներում է շնորհել ավելի քան հարյուր բանտարկյալի, այդ թվում երեք քաղաքացիների, ովքեր համարվում են քաղաքական բանտարկյալներ։
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը ողջունել է այդ լուրը, բայց և հավելել, որ Ադրբեջանում կան անարդար ազատազրկված մեծ թվով քաղաքացիներ։