Մատչելիության հղումներ

«Եվրանեսթի» համանախագահները կարևորում են Հայաստանում վստահելի քաղաքական համակարգի ստեղծումը


«Եվրանեսթի» համանախագահները կարևորում են Հայաստանում վստահելի քաղաքական համակարգի ստեղծումը
please wait

No media source currently available

0:00 0:02:42 0:00

«Եվրանեսթի» համանախագահները կարևորում են Հայաստանում վստահելի քաղաքական համակարգի ստեղծումը

«Եվրանեսթ»-ի համանախագահի խոսքով ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի շուրջ քննարկումներ են ընթանում:

Ժողովրդավարությունը պետք է վեր լինեն ցանկացած քաղաքականությունից և քաղաքական գործչից, այսօր Երևանում հայտարարեց «Եվրանեսթ»-ի ուկրաինացի համանախագահ Բորիս Տարասյուկը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք ժողովրդավարական երկրում հնարավոր էին այնպիսի զարգացումներ, որոնք տեղի ունեցան վերջրես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ։

«Ես կցանկանայի ասել, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը պետք է վեր լինեն ցանկացած քաղաքականությունից և քաղաքական գործչից»:

Վեհաժողովի մյուս համանախագահ ֆինն Հեյդի Հաուտալան էլ ի պատասխան, հիշատակեց Հայաստանում սկսված սահմանադրական բարեփոխումների գործընթացը՝ հույս հայտնելով, որ դրանց արդյունքում Հայաստանի ժողովրդավարացումը կշարունակվի և կներառի բոլոր կարևոր հարցերը, որոնք բարձրացվում են։

«Բարեփոխումը պետք է հաստատի վստահելի քաղաքական համակարգ, որտեղ քաղաքական կուսակցությունները հաշվետու կլինեն քաղաքացիներին», - ասաց Հաուտալան:

Հաուտալայի խոսքով, իրենց պետությունը ժամանակին ամուր նախագահական երկիր էր, բայց հիմա այն ընտրել է կառավարման խորհրդարանական համակարգ․ - «Ես կարծում եմ կառավարման խորհրդարանական համակարգը ավելի ժողովրդավարական է, քան ուժեղ նախագահական համակարգը»։

«Եվրանեսթ»-ի համանախագահները անդրադարձան նաև Եվրամիություն-Հայաստան հարաբերություններին։ Հեյդի Հաուտալան ասաց, որ իրենք որպես պատգամավորներ հասկանում են, որ Հայաստանը ստիպված եղավ մի կողմ դնել Ասոցացման համաձայնագիրը, բայց գոհունակությամբ նշեց, որ հիմա նոր համաձայնագրի շուրջ քննարկումներ են ընթանում՝ հատկապես Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասով։

Ուկրաինացի համանախագահ Բորիս Տարասյուկը ավելի կտրուկ արտահայտվեց, ասաց, որ Հայաստանը իր ընտրությունը կատարել է Եվրասիական միության օգտին և անհնար է այդ միությունում գտնվել և Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել․ - «Կիսով չափ հղի լինել հնարավոր չէ»:

Այսօր «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը ավարտել է Երևանում ընթացող չորրորդ լիագումար նիստի աշխատանքները։ Համանախագահները կարևորեցին Հայոց ցեղասպանությունը դատապարտող և Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի ագրեսիան դատապարտող բանաձևերի ընդունումը։ «Եվրանեսթ»-ի հաջորդ լիագումար նիստը տեղի կունենա Ուկրաինայում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG