Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները Փամբակի լեռնային ուսումնական համալիրում կմասնակցեն հատուկ տակտիկական վարժանքների։
Հարավային օկրուգի լրատվական բաժինը տեղեկացնում է, որ վարժանքներին կմասնակցի ավելի քան 300 զինծառայող։
Հետախույզները սովորելու են գոյատևել տարբեր բնակլիմայական պայմաններում, սնունդ հայթայթել բարձրլեռնային միջավայրում։