Մատչելիության հղումներ

Եվրոպական ներդրումային բանկը կշարունակի իր օժանդակությունը Հայաստանին


Լուսանկարը՝ ՀՀ կառավարության
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերին:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է Հայաստանի ու ԵՄ-ի միջև համագործակցությունը և նշել, որ Հայաստանը պատրաստակամ է առաջ մղելու Եվրա­միության հետ փոխգոր­ծակցությունը բարեփոխումների խթանման, արդյունավետ կառավար­ման, ժողովրդավարության, մարդու իրավունք­ների, տնտեսական համագոր­ծակցության և այլ բնագավառներում:

Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերն, իր հերթին, ասել է, որ Եվրոպական ներդրումային բանկը շահագրգռված է ավելացնելու իր գործունեության ծավալները և մակարդակը Հայաստանում: Նա նշել է, որ բանկը պատրաստ է շարունակելու օժանդակությունը Հայաստանի փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, ընդլայնելու փոխգործակցությունը ենթակառուցվածքների, էներգետիկայի, գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներում:

Երկուստեք կարևորվել է նաև ԵՆԲ-ի ներդրումը բազմաբանկային (ՎԶԵԲ, ԱԶԲ, KfW, ԵՄ-ի հարևանության ներդրու­մային հիմնադրամ) համաֆինանսավորման ծրագրերի արդյու­նավետ իրականացման գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG