Պարտադիր կուտակային կեսաթոշակային պահումների դեմ պայքարող «Դեմ եմ» շարժումը կոչ է արել Սահմանադրական դատարանին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում տեղ գտած փոփոխությունների գործով դատաքննությունը իրականացնել բանավոր, այլ ոչ թե գրավոր ընթացակարգով:
Համաձայն ՍԴ աշխատակարգային որոշման օրենքը վիճարկվելու է մարտի 31-ին՝ գրավորընթացակարգով: «Դեմ եմ»-ը, այդուհանդերձ, շեշտում է, որ գործը հանրային հնչեղություն ունի և գործընթացի մատչելիությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով անհրաժեշտ է, որ այն քննվի բանավոր ընթացակարգով:
«Նման դատավարությունների թափանցիկության աստիճանը իր անմիջական ազդեցությունն է ունենում հասարակության կողմից արդյունքների վստահելիության վրա», - ասված է հայտարարության մեջ:
«Դեմ եմ»-ը նշում է նաև, որ կառավարությունը հետևողական չի եղել սահմանադրական դատարանի նախորդ որոշման կատարման հարցում, իսկ Սահմանադրական դատարանը մինչև օրս չի հայտնել փոփոխության վերաբերյալ իր դիրքորոշումը:
«Այս հակասական իրավիճակը բխում է այն իրավական բացից, որը չի նախատեսում Սահմանադրական դատարանի ընդունած որոշումների արդյունքի գնահատականը, որը ևս պետք է իմպերատիվ լինի օրենքը մշակողի համար», - ասված է «Դեմ եմ» շարժման հայտարարության մեջ:
Անուշ Մկրտչյան