Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Նուրսուլթան Նազարբաևի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հետաձգված հանդիպումը տեղի կունենա առաջիկա ուրբաթ՝ մարտի 20-ին, հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Դաուրեն Աբաևին:
«Այսօրվա դրությամբ ռուսական և բելառուսական կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը», - ասել է Աբաևը:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին և մարտի 13-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրավերով Աստանայում պետք է կայանար երեք երկրների ղեկավարների հանդիպումը, սակայն հանդիպումից ընդամենը մեկ օր առաջ հայտարարվեց դրա հետաձգման մասին:
Աբաևն այսօր հետաձգումը բացատրել է «երեք պետությունների ղեկավարների խիտ աշխատանքային օրակարգով»: