Մատչելիության հղումներ

Դադաևը պնդում է, որ ենթարկվել է խոշտանգումների


Ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվող Զաուր Դադաևը կրկին հայտարարել է, որ ենթարկվել է խոշտանգումների: Նրա խոսքերով՝ ձերբակալվելուց հետո երեք օր իրեն պահել են նկուղում, ձեռնաշղթաներով կապել են ջեռուցման մարտկոցին և էլեկտրահարել:

Այս մասին հայտնել է Հասարակական դիտորդական հանձնաժողովի անդամ Ելենա Մասյուկը, ով նախօրեին «Լեֆորտովո» կալանավայրում տեսակցել է Դադաևին, ինչպես նաև Նեմցովի սպանության գործով ձերբակալված ևս երկու կասկածյալի:

Իրավապաշտպանը նշել է, որ խոշտանգումների մասին Դադաևի հայտարարությունները իրավապահ մարմինների կողմից պատշաճ կերպով չեն արձանագրվել:

Հիշեցնենք՝ Նեմցովի սպանության մեջ մեղադրվող Զաուր Դադաևը ինքնախոստովանական ցուցմունքներ էր տվել, բայց հետո հրաժարվել է խոշտանգումների արդյունքում տված ցուցմունքներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG