Մատչելիության հղումներ

Եկող շաբաթ Երևանում կանցկացվի «Եվրանեսթ»-ի լիագումար նիստը


Կադր «Եվրանեսթ»-ի գովազդից
Կադր «Եվրանեսթ»-ի գովազդից

Մարտի 17-18-ը Հայաստանում անցկացվելու է Եվրամիության Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» միջխորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը:

Մինչ այդ` մարտի 16-ին, նախատեսված են «Եվրանեսթ»-ի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի, տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ Եվրամիության քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի, էներգետիկ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների նիստեր, փոխանցում է Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված Ադրբեջանը, հիշեցնենք, չի մասնակցելու «Եվրանեսթ»-ի երևանյան նիստին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG