Մամուլի ուշադրության կենտրոնում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի նախօրեին հայտնած նկատառումներն են, կուսակցությունների ներկայացուցիչների հետ նախագահականում կազմակերպվող հանդիպումները: Լրատվամիջոցները անդրադառնում են նաև ԵՏՄ-ում միասնական արժույթի անցնելու հեռանկարին, վերջին օրերի քրեական աղմկոտ միջադեպերին և այլ հրատապ թեմաների: