Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը երեկ հանդիպել է Ղարաբաղի հարցով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող, բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հետ, ով Բաքու է այցելել փաստահավաք առաքելությամբ:
Մամեդյարովն ասել է, որ անթույլատրել է ուժի միջոցով փոխել միջազգայնորեն ճանաչված սահմանները, նշելով, թե Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար առաջին հերթին Հայաստանի Զինված ուժերը պետք է դուրս բերվեն «Ադրբեջանի օկուպացված տարածքներից»:
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, թե Բաքուն պատրաստ է սկսել խաղաղության մեծ համաձայնագրի աշխատանքները, իսկ Հայաստանը, ըստ նրա, ապակառուցողական դիրքորոշում է ցուցաբերում: