Մատչելիության հղումներ

Բելառուսի ԱԳ նախարարը և ՄԽ միջնորդները քննարկել են Ղարաբաղի հարցը


Լուսանկարը՝ Բելառուսի արտգործնախարարության
Լուսանկարը՝ Բելառուսի արտգործնախարարության

Երեկ Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի, Իգոր Պոպովի և Պիեռ Անդրիոյի հետ, ինչպես նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ, տեղեկացնում է Բելառուսի արտգործնախարարությունը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդներն ու ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Բելառուսի արտգործնախարարին ներկայացրել են հակամարտություն գոտում տիրող իրավիճակն ու բանակցային գործընթացի շուրջ զարգացումները։

Հանդիպմանը քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները՝ այդ թվում հակամարտության կարգավորման հարցում Բելառուսի հետ հավանական համագործակցությունը։

Հանդիպմանը թվիթերյան իր էջում անդրադարձել է նաև Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ այն համարելով շատ օգտակար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG