Հայաստանի պատվիրակությունը կմեկնի Բաքու՝ մասնակցելու Եվրոպական խաղերին:
Այսօր կայացել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստ, որի ժամանակ քվեարկությամբ որոշում է կայացվել, որ հայկական պատվիրակությունը կմեկնի Բաքու, որտեղ հունիսին տեղի են ունենալու առաջին Եվրոպական խաղերը: Այս մասին «Ազատության»-ը հայտնեց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Հայաստանը կներկայանա սամբո, հրաձգություն, ձյուդո, ըմբշամարտ, բռնցքամարտ ու թաեքվանդո մարզաձևերում: