Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կոչ է արել ստեղծել Եվրամիության ընդհանուր զինված ուժեր՝ Ռուսաստանի հետ ահագնացող լարվածության հետ կապված։
Յունկերը հայտարարել է, որ այդ բանակը Եվրամիությանը կօգնի դիմակայել դաշինքից դուրս սպառնալիքներին և ձևավորել ընդհանուր արտաքին ու անվտանգության քաղաքականություն։
«Ընդհանուր բանակի ստեղծումը բաց տեքստով կհասկացնի Ռուսաստանին, որ մենք լրջորեն ենք վերաբերվում եվրոպական արժեքների պաշտպանությանը», - ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը՝ հավելելով, որ Եվրոպական բանակը չպետք է լինի մրցակից ՆԱՏՕ-ին։
Կոչը ողջունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը, սակայն, ընդհանուր առմամբ, Եվրոպական բանակի ստեղծման գաղափարը նախկինում մերժվել է։