Մատչելիության հղումներ

Մի խումբ երիտասարդներ փորձել են խոչընդոտել ՀԽ-ի ավտոերթի լուսաբանող լրագրողների աշխատանքը


Գյումրիում՝ քաղաքի տարբեր վայրերում ոստիկաններ են կանգնած։ Այսօր Հիմնադիր խորհրդարանի անդամները ավտոերթով գնում են Շիրակի մարզ, նրանք արդեն հասնում են Գյումրի։

Մինչ այդ լարված իրավիճակ էր ստեղծվել քաղաքի մուտքի մոտ, որտեղ հավաքվել էին մի քանի տասնյակ երիտասարդներ և փորձում էին խոչընդոտել տարածքում գտնվող լրագրողների աշխատանքը։

Նրանք լրագրողների հասցեին հայհոյանքներ, սպառնալիքներ հնչեցրին, սակայն տեսնելով, որ լրագրողները տեղի չեն տալիս իրենց ահաբեկումներին, հեռացան քաղաքի մուտքի մոտից։

Սաթենիկ Կաղզվանցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG