Մատչելիության հղումներ

Կառավարությունում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները


Կառավարությունում ուրբաթ օրը տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստ, տեղեկացնում է գործադիրի տեղեկատվության վարչությունը։

Հանձնաժողովին է ներկայացվել 2014 թվականի ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային, Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովների կողմից հաշմանդամներին սոցիալական ծրագրերում ներառելու ուղղությամբ կատարված աշխատանքները:

Համաձայն կառավարության հաղորդագրության՝ պետական ծրագրերի միջոցով ստեղծվել է 13 սոցիալական ձեռնարկություն, մասնագիտական ուսուցում են ստացել ավելի քան 600 և աշխատանքով ապահովվել 400 հաշմանդամ:

Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղատնտեսության աջակցության ծրագրով նախորդ տարվա ընթացքում ժամանակավոր աշխատանքով ապահովվել է 237 հաշմանդամ: 460 հաշմանդամ ձեռք է բերել մասնագիտություն միջին մասնագիտական և արհեստագործական հասատություններում, իսկ նման 10 հաստատություն հարմարեցվել է հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Զեկուցվել է, որ նախորդ տարի Երևանում կառուցվել է 980 թեքահարթակ, մատչելի պայմաններ են ստեղծվել զբոսայգիներում, փողոցների անցումներում, մայթերում: Տեղադրվել են նաև մի քանի ձայնային լուսացույցներ: Երևանում գործող հասարակական 10 ավտոբուսներ համալրվել են հաշմանդամների համար նախատեսված վերելակներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG