Մինչ ահաբեկչական խմբավորումներն օգտագործում են մահմեդական հավատքն իրենց գրոհներն արդարացնելու համար, Միացյալ Նահանգներում բնակվող մահմեդականներն անհանգստանում են, որ իրենց նկատմամբ վերաբերմունքը կարող է փոխվել մի խումբ հանցագործ ահաբեկիչների պատճառով:
«Չափլ Հիլ» համալսարանը տարվա այս եղանակին ձյունածածկ դրախտ է հիշեցնում, սակայն հենց այստեղ ընդամենը մի քանի շաբաթ առաջ մոլեռանդ աթեիստի կողմից երեք մահմեդական ուսանող էր սպանվել:
Այստեղի բնակիչ Սալի Այադը պատմում է, որ այդ միջադեպից հետո ինքը սկսել է անհանգստանալ երեխաների համար: Այս տարածքում 38 հազար մահմեդական է պատկանում: Միացյալ Նահանգներում մեծացած Սալին իսկական ամերիկյան մանկություն է ունեցել:
«Ես դաշնամուր եմ նվագել, սպորտով զբաղվել, եղել եմ սկաուտ և բոլորի նման հարևաններին քաղցրավենիքներ բաժանել, և այդ ամենն ինձ դուր է եկել», - նշում է Այադը:
Նախկինում ծխախոտի արտադրությամբ զբաղվող այս տարածաշրջանն այսօր նստավայր է դարձել բազմաթիվ տեխնոլոգիական ընկերությունների և հետազոտական լաբորատորիաների համար: Բարձր տեխնոլոգիաներով զբաղվող ընկերություններում այժմ մեծ թվով արհեստավարժ արտերկրյա մասնագետներ են աշխատում, որոնց թվում կան նաև մահմեդականներ:
Մոհամեդ Էլգամալը Հյուսիսային Քարոլինայում գործող համակարգչային տեխնոլոգիաներով զբաղվող ընկերության սեփականատեր է: Նրա խոսքով, նախկինում իր մահմեդական հավատքը երբեք խնդիրներ չի հարուցել:
«Մահմեդականներն այստեղ ապրել են, ինչպես ցանկացած այլ կրոնի հետևորդներ շատ երկար ժամանակ», - ասում է Էլգամալը:
Սալի Այադը համոզված է, որ բոլոր դժվարությունները հաղթահարելի են և նշում է, որ երբեք չի ցանկացել ապրել Միացյալ Նահանգներից բացի որևէ այլ տեղ: