Ուկրաինայի Գերագույն ռադան քվեարկել է զինված ուժերի թվակազմը մեկ երրորդով ավելացնելու և 250 հազարի հասցնելու վերաբերյալ երկրի նախագահ Պետրո Պորոշենկոյի առաջարկի օգտին։ 423 պատգամավորներից կողմ են քվեարկել 270-ը։
Ով դեմ է արտահայտվել նախագծին ու կողմ չի քվեարկել՝ նա աշխատում է Պուտինի ու ռուսական ագրեսիայի օգտին, հայտարարել է Ռադիկալ կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն։
Փաստաթղթի հավելվածում նշվում է, որ նախատեսվում է ստեղծել օպերատիվ կառավարման երկու կենտրոն, 11 բրիգադ, 4 գունդ, 18 գումարտակ, 16 ստորաբաժանում ու 13 դասակ։
Նախագիծն օրենքի ուժ կստանա նախագահի վավերացնելուց հետո։