Մոսկվայի քաղաքային դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել Միացյալ Նահանգների օգտին լրտեսության մեջ մեղադրվող կրասնոյարսկցի ոստիկան Ռոման Ուշակովին։
Դատարանն ապացուցված է համարել, որ Ուշակովը ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչությանն է տրամադրել Ռուսաստանի ներքին գործերի նախարարության փաստաթղթեր՝ 37 հազար դոլարի դիմաց։