Մատչելիության հղումներ

ԻՊ զինյալները ոչնչացնում են ասորական քաղաքի ավերակները


«Իսլամական պետության» զինյալները Տիգրիսի մոտակայքում, Իրաք, արխիվ
«Իսլամական պետության» զինյալները Տիգրիսի մոտակայքում, Իրաք, արխիվ

Իրաքի իշխանությունները հաղորդում են, որ «Իսլամական պետության» (ԻՊ) զինյալները երեկ սկսել են ոչնչացնել ավելի քան 3 հազար տարվա պատմություն ունեցող ասորական Նեմրութ քաղաքի ավերակները Տիգրիս գետի ափին։

Մեկ շաբաթ առաջ էլ, հիշեցնենք, համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում ԻՊ-ի զինյալները ոչնչացնում էին Մոսուլի թանգարանի ցուցանմուշները։

Հնագետներն ու փորձագետները այս վայրագությունները համեմատում են 2001 թվականին Աֆղանստանում թալիբների կողմից Բուդդայի արձանի ավերման հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG