Մատչելիության հղումներ

Ղրիմի բնակչության իրավունքների պաշտպանությունը վտանգված է


Ղրիմի թաթարները Անա Յուրտ գյուղում բացված նոր մզկիթում, հոկտեմբեր, 2014թ․
Ղրիմի թաթարները Անա Յուրտ գյուղում բացված նոր մզկիթում, հոկտեմբեր, 2014թ․

Ուկրաինական անձնագրից հրաժարվել չցանկացող Ղրիմի բնակիչները 2015-ի հունվարից իրենց հայրենի հողում օտարի կարգավիճակով են:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարում են, որ Ռուսաստանի կողմից իրականացված Ղրիմի բռնակցումից հետո թերակղզում կտրուկ վատացել է իրավիճակը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

Երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնապես վավերացրեց Ղրիմի բռնակցման որոշումը, դա անակնկալ դարձավ միջազգային հանրության համար: Պաշտպանության ազգային համալսարանի դասախոս Փիթեր Ելցովը և այլ մասնագետներ, սակայն, պարզաբանում են, որ Մոսկվայի քայլը հնարավոր դարձավ լայնածավալ ռուսական քարոզարշավի շնորհիվ, որով Ուկրաինայի նոր իշխանությունները ֆաշիստներին էին հավասարվում: Հենց այդ քարոզարշավը թույլ տվեց Մոսկվային ստանալ թերակղզու բնակչության լայն աջակցությունը:

Freedom House-ի նոր զեկույցի համաձայն՝ Ղրիմ ներխուժելուց հետո Մոսկվան տեղական առաջնորդներին փոխարինել է Ռուսաստանից եկածներով և հետապնդումներ սկսել թերակղզում բնակվող թաթարների նկատմամբ: «Ղրիմի բնակչության զգալի մասը կազմող թաթարների ճնշող մեծամասնությունը չի աջակցում այս բռնակցմանը, քանի որ նրանք բացասական են վերաբերվում ռուսական կայսերական նկրտումներին», - նշում է իրավապաշտպան կազմակերպությունը:

Թերակղզու թաթարներին արգելվել է նաև նշել 1944 թվականին իրենց արտաքսման տարեդարձը, իսկ բացառապես ուկրաիներեն լեզվով դասավանդող դպրոց Ղրիմում այլևս չի մնացել: Զեկույցը նաև նշում է, որ ուկրաինական անձնագրից հրաժարվել չցանկացող Ղրիմի բնակիչները 2015-ի հունվարից իրենց հայրենի հողում օտարի կարգավիճակով են:

Միջազգային պատժամիջոցները, սակայն, չեն ազդում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշի վրա, քանի որ Ռուսաստանը զրկանքների պայմաններում ապրելու երկարատև պատմություն ունի: Այսպիսով, մինչ Ռուսաստանից դուրս Պուտինը լուրջ քննադատության է արժանանում, երկրի ներսում նրա անզիջում դիրքորոշումը շատ քաղաքացիների աջակցությունն է ստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG