Մատչելիության հղումներ

Amnesty-ն քննադատում է Ադրբեջանին՝ իրավապաշտպանների նկատմամբ հետապնդումների համար


Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին, նշելով, որ իշխանությունների քննադատների նկատմամբ սպառնալիքների, բռնությունների ու կալանավորման պրակտիկան դարձել է «ադրբեջանական ռեժիմի տարբերանշանը»:

Զեկույցը, որը վերնագրված է՝ «Մեղավոր է իրավունքները պաշտպանելու մեջ․ Ադրբեջանի իրավապաշտպանները և ակտիվիստները՝ ճաղերի հետևում», փաստեր է ներկայացնում նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից ավելի քան 90 իրավապաշտպանների և ակտիվիստների հետապնդումների վերաբերյալ:

Իրավապաշտպան կազմակերպության գնահատմամբ, զեկույցը փորձ է ի ցույց դնել՝ «իշխանությունների քննադատների նկատմամբ հետապնդումների աննախադեպ աճը, մինչ վերջիններս ձերբակալվում են կեղծ մեղադրանքների հիման վրա, ծեծի և սպառնալիքների ենթարկվում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG