Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար ու բանակի գեներալ Դեյվիդ Փեթրեուսը դաշնային դատարանում իրեն մեղավոր է ճանաչել գաղտնի փաստաթղթերի հետ վարվելու կանոնները խախտելու համար։
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մեղքն ընդունելու մասին Փեթրեուսի խոստովանական ցուցմունքը փոխանցվել է Հյուսիսային Կարոլինայի մարզային դատարան։
Փեթրեուսը մեղադրվում է առանց թույլտվության գաղտնի նյութեր ոչնչացնելու ու պահելու համար։ Քննիչները պարզել են նաև, որ նա գաղտնի տեղեկությունները փոխանցել է իր կենսագրին ու ընկերուհուն՝ The New York Times-ի թղթակից Փոլա Բրոուդվելին։
ԿՀՎ-ի նախկին ղեկավարին սպառնում է առավելագույնը մեկ տարվա ազատազրկում, սակայն մեղադրանքի ընդունումը հնարավոր է նպաստի, որ Փեթրեուսի նկատմամբ սահմանվի երկու տարվա պայմանական ազատազրկում ու 40 հազար դոլար տուգանք։