Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Արտակ Շաբոյանը նշանակվել է Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ` 5 տարի ժամկետով: Այս մասին հայտնում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Շաբոյանը ՏՄՊՊՀ-ն գլխավորում է 2010 թվականից: