Մատչելիության հղումներ

Մոսկվայում Նեմցովի հիշատակի երթին ավելի քան 10,000 մարդ է միացել


Արևմտյան լրատվական գործակալությունները հաղորդում են, որ ի հիշատակ սպանված ընդդիմադիր առաջնորդ Բորիս Նեմցովի՝ մարտի 1-ին Մոսկվայի սրտում անցկացված երթին ընդդիմության ավելի քան 10,000 աջակից է մասնակցել:

Միջոցառման կազմակերպիչները պնդում են, որ երթին շուրջ 70,000 մարդ է մասնակցել, մինչդեռ մայրաքաղաքային ոստիկանության գնահատմամբ՝ մասնակիցների քանակը հասել է մոտ 7,000-ի:

Նախքան երթը սկսելը հազարավոր մարդիկ ծաղիկներ են դրել և մոմեր վառել Կրեմլից ոչ հեռու գտնվող կամրջի մոտ, որտեղ փետրվարի 27-ին անհայտ անձը կրակել և սպանել էր ընդդիմադիր գործիչ, նախկին փոխվարչապետ Նեմցովին:

Ռուսաստանի պետական ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ Սանկտ Պետերբուրգում ևս նմանատիպ երթ է անցկացվել, որին, ոստիկանության գնահատմամբ, շուրջ 6,000 մարդ է մասնակցել:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «սադրանք» է որակել Կրեմլի անհաշտ քննադատ Բորիս Նեմցովի սպանությունը և ընդդիմադիր գործչի մորն ուղարկած ցավակցական հեռագրում վստահեցրել է, որ մարդասպանները կբացահայտվեն և կպատժվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG