Մատչելիության հղումներ

Չնայած ահաբեկչության սպառնալիքին՝ Գերմանիայում ֆուտբոլային հանդիպումը կկայանա


Բրեմեն, Գերմանիա, արխիվ
Բրեմեն, Գերմանիա, արխիվ

Բրեմենի «Վերդեր» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ չնայած ծայրահեղականների սպառնալիքին՝ մարտի 1-ին ահաբեկչական հարձակում իրականացնելու վերաբերյալ, «Վոլֆսբուրգի» հետ հանդիպումը կկայանա:

Ֆուտբոլային հանդիպումը նախատեսվում է Գերմանիայի ժամանակով 17:30-ին (Հայաստանի ժամանակով 19:30-ին): Ակնկալվում է, որ Բրեմենի մարզադաշտում խաղի ընթացքին կհետևի առնվազն 40 հազար երկրպագու:

Ոստիկանությունը անվտանգության արտակարգ միջոցառումներ էր ձեռնարկել քաղաքի կենտրոնում և օդանավակայանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG