Մատչելիության հղումներ

ՊԲ․ Հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելիս երկու հայ զինծառայող է զոհվել


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հաղորդում է, որ ադրբեջանական կողմն այսօր կեսօրից հետո դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր», - ասված է ՊԲ հաղորդագրությունում: - «Ցավոք, ծավալված մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ, 1979թ. ծնված Արտակ Սեդրակի Աղեկյանը և 1995թ. ծնված Հայկ Գրիգորի Բարոյանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG