Մատչելիության հղումներ

Բելառուսի ԱԳՆ-ն խստորեն քննադատում է Ղրղըզստանի նախագահին


Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը խստորեն քննադատել է Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթանբաևին` երեկ հնչեցրած հայտարարության համար: Դրանում Աթանբաևը պաշտոնական Մինսկից պահանջում էր արտահանձնել Ղրղըզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևին` պնդելով, թե Բելառուսը ապաստան է տրամադրում ոճրագործներին:

«Նման կարգի զգացմունքային հայտարարությունները հարիր չեն իրեն քաղաքակիրթ համարող պետության ղեկավարին», - նշված է Բելառուսի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Բակիևը Բելառուսում է բնակվում 2010 թվականի ապրիլից` այն բանից հետո, երբ երկրում տեղի ունեցած հերթական հեղափոխությունից հետո ստիպված էր լքել Բիշքեքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG