Մատչելիության հղումներ

ԵՏՄ-ից դեղերը կներմուծվեն համապատասխանության հավաստագիր ստանալու դեպքում


Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստան ներմուծվող դեղերի շրջանառությունը կանոնակարգելու համար գործադիրը իր նախկին որոշումներից մեկում փոփոխություններ և լրացումներ կատարեց:

Կառավարության նիստում այսօր սահմանվեց, որ նշված երկրներից դեղերը կարող են ներմուծվել միայն ստուգման և համապատասխանության հավաստագիր ստանալու դեպքում, ինչի շնորհիվ կբացառվի կեղծ դեղերի ներբերումը և շրջանառությունը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հարցը քննարկվել է նաև Առողջապահության նախարարության հաշվետվության ընթացքում, և նախարարությունը լուրջ անելիք ունի ոչ միայն ԵՏՄ երկրներից, այլև երրորդ երկրներից դեղերի ներմուծման, ինչպես նաև արտահանման խնդրում:

Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց հարցը քննարկել բոլոր պատկան մարմինների հետ և միասնական որոշում կայացնել. - «Սա մեզ համար գերակա խնդիր պետք է լինի, որպեսզի արագորեն լուծվեն առկա հիմնահարցերը, մանավանդ, որ հասարակությունը հաճախ է դժգոհում ոլորտից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG