Մատչելիության հղումներ

Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը ներկա կգտնվեն Ավետիսյանների գործով փորձաքննություններին


Արթուր Սաքունց, արխիվ
Արթուր Սաքունց, արխիվ

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցը և իրավաբան Արայիկ Զալյանը հնարավորություն կունենան ներկա գտնվել գործով նշանակված փորձաքննություններին և փորձագետներին հարցեր ուղղել:

Քննչական կոմիտեի լրատվական ծառայության հաղորդմամբ նման խնդրանքով վարույթն իրականացնող մարմնին դիմել են Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը:

«Քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան՝ տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների ներկայությունը փորձաքննություններին ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը խնդրել է հայտնել, թե կոնկրետ որ փորձաքննությանն են ցանկանում ներկա գտնվել, փորձաքննության որ փուլից և ինչ լրացուցիչ հարցադրումներ ունեն», - մասնավորապես ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG