Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կրկին հորդորել է Ասկերովին ու Գուլիևին վերադարձնել Ադրբեջանին


ԱՄՆ-ը կրկին հորդորել է Ասկերվին ու Գուլիևին վերադարձնել Ադրբեջանին
please wait

No media source currently available

0:00 0:02:55 0:00

Լեռնային Ղարաբաղը հարցը փակված է համարում, ասում է՝ դիվերսանտներին չի հանձնի։

Միացյալ Նահանգների պետքարտուղարության ներկայացուցիչը կրկին հորդորել է Լեռնային Ղարաբաղում դատապարտված Ասկերովին ու Գուլիևին վերադարձնել Ադրբեջանին՝ միաժամանակ նշելով, որ դա մարդասիրական ժեստ է, ինչը նպաստում է լարվածության նվազմանը:

Արձագանքելով դիտարկմանը, թե վերջերս Բաքու կատարած այցի ժամանակ փոխպետքարտուղար Նուլանդը կոչ էր արել ղարաբաղյան իշխանություններին մարդասիրական ժեստ դրսևորել, և կարելի՞ է հստակեցնել՝ Միացյալ Նահանգները ի՞նչ ժեստ է ցանկանում տեսնել, ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Փսակին պատասխանել է.- «Դեսպան Ուորլիքի և մյուսների միջոցով նախկինում մենք հետամուտ ենք եղել, որպեսզի այդ երկու բանտարկյալները փոխանցվեն Ադրբեջանի կառավարությանը: Մենք, նա [Նուլանդը] նաև կոչ ենք արել համապատասխան իշխանություններին՝ վերադարձնել երկու բանտարկյալներին Ադրբեջանի կառավարությանը: Ընդհանրապես, անցյալում կողմերը ուղի են գտել բանտարկյալներին վերադարձնելու համար՝ որպես մարդասիրական ժեստ։ Նման մարդասիրական ժեստն արվել է լարվածությունը նվազեցնելու և կողմերի միջև վստահությունը ամրապնդելու համար: Ահա թե ինչ է ի նկատի ունեցել Նուլանդը»:

Հիշեցնենք, Բաքվից հետո այցելելով Երևան՝ Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդը «սարսափելի հանցագործություն» որակեց կատարվածը, բայց միևնույն ժամանակ կրկնեց իր կոչը՝ կալանավորվածներին Ադրբեջանին վերադարձնելու վերաբերյալ:

Անցած տարվա վերջին Ստեփանակերտում առաջին ատյանի դատարանը Դիլհամ Ասկերովը դատապարտվեց ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման՝ լրտեսության, դիվերսիայի և սպանության համար։

«Հարցը փակված է, մենք չենք հանձնի դիվերսանտներին»

«Դիվերսանտներին Ադրբեջանին հանձնելու հարցը փակված է։ Մենք չենք պատրաստվում մարդասպաններին հանձնել Ադրբեջանին, որտեղ կարող են Ռամիլ Սաֆարովի նմանությամբ նրանց ազատ արձակել ու հերոսացնել»,- այսօր «Ազատությանը» փոխանցեց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:

«Ադրբեջանը, կաշառելով Հունգարիային, կաշառելով այլ կառույցների, կարողացել է մարդասպան և մոլագար Սաֆարովին ետ բերել Ադրբեջան և հերոսացնել նրան։ Եվ որևէ մեկը ուղղակի չի արձագանքել այդ փաստին»,- հավելեց Բաբայանը։

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը նաև փոխանցեց, որ Մինսկի խմբի համանախագահները ևս նման կոչ են հնչեցրել Ստեփանակերտ կատարած այցելության ժամանակ.- «Նրանք [Ղարաբաղի նախագահի կողմից] ստացել են սպառիչ պատասխան, որ այդ հարցը փակված է»։

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի կարծիքով, Միացյալ Նահանգները ձգտում է քայլեր ձեռնարկել Ղարաբաղում լարվածության նվազման ուղղությամբ, և բանտարկյալներին հանձնելու՝ կողմերին արված կոչը պետք է դիտարկել այդ համատեքստում:

Ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է ոչ թե կոնկրետ Ասկերովին ու Գուլիևին, այլ ընդհանրապես կողմերի մոտ առկա բանտարկյալներին, կարծում է փորձագետը։

«Չեմ կարծում, որ հետագա զարգացումներ կարող են լինել»,- ասաց Մինասյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG