Մատչելիության հղումներ

Լիտվան կվերականգնի պարտադիր զինծառայությունը


Լիտվայի պաշտպանության պետական խորհուրդը մտադիր է վերականգնել պարտադիր զինվորական ծառայությունը: Լիտվան պարտադիր զինծառայությունից հրաժարվել էր 2008-ին: Այս որոշումը պետք է հաստատվի երկրի խորհրդարանում:

Փորձագետների գնահատականների համաձայն՝ այն կհաստատվի:

«Անհրաժեշտ է ժամանակավորապես՝ 5 տարի ժամկետով վերսկսել պարտադիր ժամկետային զինծառայությունը», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն: Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի կողմից եկող վտանգի պատճառով երկրում արդեն աշնանը նախատեսվում է վերականգնել զորակոչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG