Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 7 բ շենքի 44 բնակարանի բնակիչ, 26-ամյա Արթուր Սուրենի Աֆյանը։
Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Աֆյանը տնից դուրս է եկել փետրվարի 21-ին, ժամը 02.00-ի սահմաններում և այլևս չի վերադարձել:
Ոստիկանությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ Աֆյանը ռուսական սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող է և դեպքի օրը եղել է ծառայությունից դուրս։
Մինչդեռ, ավելի վաղ ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ռուսաստանի Զինված ուժերի հարավային ռազմական օկրուգը, հերքեց ռուսական սահմանապահ զորքերից պայմանագրային զինծառայողի անհետացման լուրը՝ նշելով, որ ռազմաբազայում ծառայությունն ընթանում է օրակարգի համաձայն։