Մատչելիության հղումներ

ՕԵԿ-ը կոչ է անում քաղաքացիներին չտրվել անկումային տրամադրություններին


«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյան, արխիվ
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյան, արխիվ

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Կուսակցության մամլո ծառայության հաղորդմամբ, քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող բազմաթիվ հարցերը, մասնավորապես՝ վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներն ու գործընթացները:

«Օրինաց երկիր» կուսակցությունը կոչ է անում մեր երկրի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքացիներին չտրվել անկումային տրամադրություններին և ակտիվորեն պայքարել սեփական իրավունքների պաշտպանության, սոցիալական ապահովության և ժողովրդավարության զարգացման համար», - ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG