Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ մահացել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Զյալիմխան Ջավադովը:
APA լրատվական գործակալությունը, հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարությանը, հաղորդում է, որ Ջավադովը մահացել է փետրվարի 21-ի գիշերը հայկական կողմի դիվերսիոն հարձակման հետևանքով:
Հայկական կողմը հերքում է դիվերսիայի մասին լուրերը:
«Կեղծիք է, նման բան չկա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: