Մատչելիության հղումներ

Անհետացած «Բոինգ»-ի ուղևորների հարազատները բողոքի ակցիա են անցկացրել


Մոտ մեկ տարի առաջ անհետացած մալայզիական ավիաընկերության «Բոինգ» ինքնաթիռի ուղևորների հարազատները բողոքի ակցիա են անցկացրել Մալայզիայի կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով հերքել բոլոր ուղևորների մահվան մասին վարչապետի պաշտոնական հայտարարությունը։ Նրանք անընդունելի են համարում այդ հայտարարությունը այն դեպքում, երբ ուղևորների մահվան մասին ապացույցներ չկան։

2014 թվականի մարտի 8-ին մալայզիական օդանավը՝ 227 ուղևորներով և 12-հոգանոց անձնակազմով, անհետացավ ռադարների տեսադաշտից։ Ենթադրվում է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հնդկական օվկիանոսի հարավային մասում, ընդ որում՝ ռադարներից անհետանալուց հետո այն օդում է գտնվել մոտ 7 ժամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG