Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կիևին հորդորել է թույլ տալ, որ Դեբալցևոյում ռուսամետ անջատականների շրջապատման մեջ հայտնված ուկրաինական բանակի զինվորները ցած դնեն զենքերը։
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում Դեբալցևոյի վրա հարձակումը որակել է որպես ցինիկ հարձակում հրադադարի վրա և կոչ արել միջազգային հանրությանը կոշտ արձագանքել Ռուսաստանի ու անջատականների «դավաճանական գործողություններին»։
Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ տարածել է հայտարարություն՝ հորդորելով կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու պահպանել հրադադարի մասին անցած շաբաթ Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունը։