Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գրիգոր Առաքելյանն ազատվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Արտաշես Թումանյանը նշանակվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Թեհրան): Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքէջը։