Ճապոնիայում Հոնսյու կղզու արևելքում տեղի է ունեցել 6.9 մագնիտուդով երկրաշարժ։
Ճապոնական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իվատե բնակավայրի իշխանությունները ահազանգել են հնարավոր ցունամիի մասին, ափամերձ բնակավայրերի իշխանությունները սկսել են էվակուացնել բնակչությանը։
Ավելի ուշ ցունամիի տագնապը չեղյալ է հայտարարվել: