Մատչելիության հղումներ

Ուկրաինայի դեսպանը կանչվել է Վրաստանի արտգործնախարարություն՝ պարզաբանումների


Վրաստանում Ուկրաինայի դեսպան Վասիլ Ցիբենկոն կանչվել է Վրաստանի արտգործնախարարություն՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի նախագահի Խորհրդատվական խորհրդի ղեկավար նշանակելու կապակցությամբ:

Վրաստանի արտգործնախարարության խոսնակ Դավիթ Կերեսելիձեն փետրվարի 16-ին լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ուկրաինան «Վրաստանի ռազմավարական գործընկերն է» և Ցիբենկոյի «հրավերը» արտգործնախարարություն պետք չէ մեկնաբանել որպես խնդիր երկկողմ հարաբերություններում:

Վրաստանում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրանք է ներկայացված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պատգամավորի դեմ հարձակում կազմակերպելու կասկածանքով: Անցած տարվա օգոստոսին Վրաստանի դատախազությունը դիմել է «Ինտերպոլին»՝ Սաակաշվիլիին հայտնաբերելու և Վրաստանին հանձնելու պահանջով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG