Մատչելիության հղումներ

Եռյակի հանրահավաքի մասին իրազեկում է ներկայացվել պատկան մարմիններին


Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը իր ֆեյսբուքյան էջում գրել որ, որ այսօր Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցությունների անունից պետական գերատեսչություններին պատշաճ կարգով իրազեկում է ներկայացվել փետրվարի 20-ին ժամը 16:00-ին Ազատության հրապարակում հանրահավաք հրավիրելու իրենց նախաձեռնության մասին:

«Հրավիրվում է համազգային խորհրդակցություն, որպեսզի լսվի ժողովրդի խոսքը, քննարկվի ժողովրդի հետ մեր միասնական գործողությունների հետագա ընթացքը», - գրել է պատգամավորը ու հավելել՝ «յուրաքանչյուր գործողություն լինելու է Սահմանադրության և օրենքի տառին համահունչ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG