Մատչելիության հղումներ

Ուկրաինայում հրադադարը հիմնականում պահպանվում է


Ուկրաինացի զինծառայողները ֆուտբոլ են խաղում Սվիտլոդարսկում՝ Դեբալցևո տանող ճանապարհին, 15-ը փետրվարի, 2015թ․
Ուկրաինացի զինծառայողները ֆուտբոլ են խաղում Սվիտլոդարսկում՝ Դեբալցևո տանող ճանապարհին, 15-ը փետրվարի, 2015թ․

Այսօր կեսգիշերին ուժի մեջ է մտել Ուկրաինայում հրադադար հաստատելու մասին հրադադարը, և այն հիմնականում պահպանվում է, թեև տեղեկություններ կան այն մասին, որ որոշ տեղերում անկանոն կրակոցներ հնչել են:

Փետրվարի 12-ին Մինսկում համաձայնեցված փաստաթղթով ուկրաինական ուժերը և ռուսամետ անջատականները պետք է դադարեցնեին կրակը փետրվարի 15-ին՝ կեսգիշերից մեկ րոպե անց: Դոնեցկում կեսգիշերից հետո կրակոցներն իսկապես դադարել են: Կրակոցներ չեն հնչել նաև Արտեմևսկում՝ Դեբալցևոյի հյուսիսում, որն անցած օրերին մի քանի անգամ հրթիռակոծվել էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG