Մատչելիության հղումներ

Էրդողան․ «Մենք կրում ենք մեր երկրում տեղի ունեցած հանցանքների պատասխանատվությունը»


ԱՄՆ, Հյուսիսային Կարոլինա - Սգո աղոթքը Չափըլ Հիլի մերձակա ֆուտբոլի դաշտում
ԱՄՆ, Հյուսիսային Կարոլինա - Սգո աղոթքը Չափըլ Հիլի մերձակա ֆուտբոլի դաշտում

Այս շաբաթ ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում սպանվել են երեք մահմեդական ուսանողներ, գործի հետաքննությունը ընթացքի մեջ է։

Հյուսիսային Կարոլինայի Չափըլ Հիլ քաղաքից ոչ հեռու ֆուտբոլի դաշտում հավաքված հազարավոր մարդիկ սգո աղոթքով հարգեցին երեք ուսանողների հիշատակը։

Զոհերի հուղարկավորությունը տեղի է ունեցել երեքշաբթի օրը:

Դեպքից անմիջապես հետո սկսվել է պաշտոնական հետաքննություն, մեկ օր անց ձերբակալվել է կասկածյալ Քրեյգ Սթեֆըն Հիքսը։

Հետաքննությունը փորձում է պարզել, թե արդյոք այս դեպքը ատելության հիմքեր ունի։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը իր ելույթում մեղադրել էր Միացյալ Նահանգների կառավարությանը՝ մասնավորապես ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և փոխնախագահ Ջո Բայդընին։

«Որպես քաղաքական գործիչ, մենք կրում ենք մեր երկրում տեղի ունեցած նման հանցանքների պատասխանատվությունը», - ասել էր Էրդողանը և հավելել, որ եթե կառավարությունը որոշում է լռել նման հանցանքի մասին, ապա լռում է նաև հասարակությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG