Մատչելիության հղումներ

Խադիջա Իսմայիլովային նոր մեղադրանք է առաջադրվել


Խադիջա Իսմայիլովա, արխիվ
Խադիջա Իսմայիլովա, արխիվ

Ազատ լրագրող, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային նոր մեղադրանք է առաջադրվել։

Նրա փաստաբանի փոխանցմամբ, Իսմայիլովային մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի գումարների յուրացման, ապօրինի ձեռներեցությամբ զբաղվելու, հարկերից խուսափելու հատկանիշներով։ Մեղադրանքի հաստատվելու դեպքում Իսմայիլովային սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։ Լրագրողը չի ընդունում նոր մեղադրանքը։

Հիշեցնենք՝ Խադիջա Իսմայիլովան ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է 2014-ի դեկտեմբերի 5-ին: Նա մեղադրվում է «Ազատության» և Meydan TV հեռուստաընկերության նախկին թղթակից Թուրալ Մուստաֆաևին ինքնասպանության հասցնելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG