ԵԱՀԿ դիտորդները պատրաստ են ռուս-ուկրաինական սահմանին հետևել իրավիճակին: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:
Ռուսաստանում ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Անդրեյ Կելինը տեղեկացրել է, որ դիտորդների թիվը 230-ի փոխարեն վաղվանից կդառնա 350: Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմը, ըստ Մինսկում կնքված համաձայնության, պետք է ուժի մեջ մտնի փետրվարի 15-ից: