Մատչելիության հղումներ

ԵՄ-ն հետևելու է բռնությունների հետաքննության արդյունքներին


Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան մամուլի ասուլիսում: 16-ը դեկտեմբերի 2014 թ
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան մամուլի ասուլիսում: 16-ը դեկտեմբերի 2014 թ

«Բռնության այս դեպքերը պետք է հիմնավորապես հետաքննվեն, և ԵՄ-ն կհետևի հետաքննության արդյունքներին», - ասում է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան:

«Ազատության» հետ զրույցում, ի պատասխան հարցին, թե կարող են վերջին ամիսների բռնարարքներն ազդել ԵՄ - Հայաստան հարաբերությունների վրա, մեր երկրում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան ասաց․ - «Եվրամիության համար կարևոր է, որ Հայաստանում ամբողջովին գործի ազատ խոսքի իրավունքը»:

«Բռնության այս դեպքերը պետք է հիմնավորապես հետաքննվեն, և ԵՄ-ն կհետևի հետաքննության արդյունքներին», - հավելեց նա:

Անցած տարվա դեկտեմբերին տեղի ունեցած բռնության դեպքերից հետո, երբ ծեծի ենթարկվեցին մի քանի ազատամարտիկներ ու քաղաքացիական ակտիվիստներ, ԱԺ պատգամավոր, Եվրամիության պատվիրակությունը մտահոգություն հայտնեց՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին «հրատապ և վճռական քայլեր ձեռնարկել օրինախախտներին անհապաղ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:

Այսօր ևս Տրայան Հրիստեան շեշտեց, որ ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը մնում է ԵՄ - Հայաստան հարաբերությունների կարևոր բաղադրիչը․ - «Մենք մշտապես շփվում ենք մեր գործընկերների հետ, հարցեր ենք բարձրացնում: Նրանք ևս: Պատասխաններ առաջարկվում են երկու կողմերից: Մենք դիտարկում ենք, թե ինչպես են զբաղվում այս խնդիրներով, որպեսզի դա համատեղելի լինի Եվրամիության արժեքների հետ»:

Բրյուսելի պաշտոնայները շարունակում են հայտարարել, որ Եվրամիության դռները բաց են Հայաստանի առջև:

«Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանը ԵՄ-ի հետ կարող է համագործակցել մի շարք այլ ոլորտներում, այդ թվում՝ մարդու իրավունքների, ժողովրդավաորթւյան հաստատաման», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանում Լատվիայի դեսպան Էլիտա Գավելան: - «Երբ Հայաստանը ստորագրեց ՄՄ-ին անդամցելու փասատթուղթը, այդ ժամանակ, իհարկե, շոկ էր, քանզի ԵՄ ասոցացման համաձայնագրին պատրաստելու գործընթացը շատ հաջող էր անցել, և Հայաստանը բավական լուրջ, պրոֆեսիոնալ էր բանակցային փուլում: Թեպետ հաճախ հնչող այս հարցում արդեն հոռետեսութոյւն է նկատվում, այդուհանդերձ, հիմա շատ հանդարտ գործընթաց է Հայաստանի և ԵՄ-ի միջև»:

Հայաստանի փոխարտգործնախարար Կարեն Նազարյանն այդ հանդարտ գործընթացի մասին խոսելիս ասաց, որ կողմեը դեռևս մտեքեր են փոխանակում՝ իրավական նոր շրջանակ ձևակերպելու համար՝ ընդգծելով, սակայն, որ խոսքը ո՛չ նոր փասատթղթի, ո՛չ էլ բանակցությունների մասին է:

Փոխնախարարը այդուհանդերձ չհստակեցրեց, թե ինչ ձևաչափով է Հայաստանը պատկերացնում Եվրամիության հետ հետագա համագործակցությունը․ - «Հայաստանը անկաշկանդ զարգացնում է իր հարաբերությունները Եվրամիության հետ, և այս պահին մենք գտնվում ենք մտքերի փոխանակման փուլում մի շարք կարևորագույն հարցերով»:

Թե ինչ զարգացումներ կլինեն արդեն մեկ տարուց ավելի անորոշ ԵՄ-Հայաստան հարաբերություններում, պարզ կդառնա, ըստ Էլիտա Գավելայի, մայիսի վերջին Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովից առաջ:

XS
SM
MD
LG