Մատչելիության հղումներ

Ադրբեջանը քրգործ է հարուցել գերեվարված Արսեն Բաղդասարյանի նկատմամբ


Ադրբեջանի զինդատախազությունը քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով գործ է հարուցել 2014 թվականի դեկտեմբերի 26-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված ավագ սերժանտ Արսեն Բաղդասարյանի նկատմամբ:

Ըստ APA գործակալության, Բաղդասարյանը մեղադրվում է հանցավոր կազմակերպությանն անդամակցելու, սպանության փորձի, պայթյուն կամ հրդեհ իրականացնելու մեջ, որն ուղղված է Ադրբեջանի պաշտպանության կամ տնտեսական անվտանգության դեմ, ինչպես նաև մի շարք այլ հանցագործությունների մեջ:

Բաքվի զինվորական դատարանի որոշմամբ Բաղդասարյանը կալանավորվել է:

Հիշեցնենք, Ադրբեջանը պնդում է, թե Արսեն Բաղդասարյանը դիվերսանտ է, ով գերեվարվել է Աղդամի ուղղությամբ «թշնամական հետախուզական դիվերսիոն խմբի» չեզոքացման ժամանակ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, հերքում է Բաղդասարյանի՝ դիվերսանտ լինելու մասին ադրբեջանական կողմի պնդումները։

«Տվյալ անձը, հանդիսանալով Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից», - հայտնում է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Նշենք, որ ավելի վաղ Բաղդասարյանը խնդրել էր իրեն տեղափոխել երրորդ երկիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG