Մատչելիության հղումներ

Հայաստանին գազի մատակարարումը դադարեցվել է


Այսօր ժամը 13.30-ից ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանին գազի մատակարարումը: «Գազպրոմ-Արմենիա» ընկերության մամլո ծառայության հաղորդմամբ, հիմնական գազատարը վնասվել է Կազբեկի շրջանում քարաթափման հետևանքով: Այժմ վերանորոգման աշխատանքներ են տարվում:

Ընկերությունից նաև հաղորդում են, որ սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG